Գլխավոր Լուրեր «Ժամանակ». Բակո Սահակյանն արդեն մեկ տարի իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է

«Ժամանակ». Բակո Սահակյանն արդեն մեկ տարի իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է

0
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Բակո Սահակյանը արդեն մեկ տարի նախագահի պաշտո­նում իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է և այդ ըն­թացքում մի քանի թեկնածու է փոխել: Թվում էր, թե Սահակյանի համար ամենահարմար թեկնածուն պետք է լի­ներ իր ներկայիս խորհրդական Արայիկ Հարությունյանը, ով Սահակյանի նախա­գահության ընթացքում 10 տարի վարչապետ է աշխա­տել, իսկ մեկ տարի՝ պետնախարար:

Բայց Սահակյանը փնտրում է ոչ թե սոսկ իրա­վահաջորդի, ով կփոխարինի իրեն, այլ դրածոյի, այսպես կոչված՝ մարիոնետի: Արայիկ Հարությունյանն այդ դերի համար հարմար չէ, որովհե­տև ունի սեփական թիմ և քաղաքական հենարան և բացի այդ՝ ֆինանսական սեփական ռեսուրսներ ինքնու­րույն գործելու համար»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: