Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » «Ժամանակ». Ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին. Ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը

    «Ժամանակ». Ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին. Ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը

    «Ժամանակ». Ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին. Ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը
    Հոկտեմբեր 10, 2018 9:53 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ»-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

    Երևան Տոնավաճառ

    Թե երբ հրաժարական կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս պահին հնարավոր չէ հստակ նշել, քանի որ ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Եթե ընդունելու լինենք, որ ընտրություններն անցկացվելու են ԱԺ արձակվելուց 45 օր հետո, ապա Փաշինյանը պետք է հրաժարական տա վաղը կամ մյուս օրը, որպեսզի ԱԺ-ն երկշաբաթյա ժամկետում չկարողանա վարչապետ ընտրել, խորհրդարանը օրենքի ուժով համարվի լուծարված, իսկ դրանից 45 օր հետո էլ նշանակվեն խորհրդարանական ընտրությունները:

    Թեև չի բացառվում, որ ընտրությունները նշանակվեն ԱԺ-ն արձակելուց 30 օր հետո, և այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին տասնօրյակում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top