Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Մամուլ » «Ժամանակ». Հարուստների աներեւակայելի նամակը Հայաստանում

«Ժամանակ». Հարուստների աներեւակայելի նամակը Հայաստանում

Նոյեմբեր 14, 2017 8:46 Մամուլ A+ / A-

default

«Ժամանակ» թերթը գ8ում է. «Վաշինգտոն Փոստը» գրում է մոտ 400 հարուստ ամերիկացիների՝ միլիոնատերերի եւ միլիարդատերերի նամակի մասին, որ նրանք հղել են ԱՄN Կոնգրես: Նամակում նրանք խնդրում են Կոնգրեսին չիջեցնել հարուստների հարկերը: Նամակը ստորագրել են այնպիսի հայտնի ազգանուններ, ինչպիսիք են Սորոսը, Ռոքֆելերը: Նամակի հեղինակները ոչ միայն անհրաժեշտ են համարում չիջեցնել հարկերը հարուստների համար՝ երկրում հաստատված անհավասարության պայմաններում դա համարելով սխալ, այլ նույնիսկ կոչ են անում բարձրացնել հարուստների վճարած հարկերը: Հարկերի նվազեցումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր:

Կա՞ արդյոք 400 հարուստ ամերիկացիների այդ նամակի տողատակում ներքաղաքական որեւէ շարժառիթ՝ կապված Թրամփի ֆիգուրի, դրա շուրջ ստեղծված հայտնի իրավիճակի, ընդհանրապես նրա նախագահության այսպես ասած ոչ միարժեք պատմության հետ, թե՞ ոչ, իհարկե դժվար է ասել: Սակայն անգամ այդպիսի շարժառիթի պայմաններում, փաստորեն, ականատես ենք լինում մի գործողության, որի մոտավոր կրկնությունը Հայաստանում անգամ պատկերացնելը, նույնիսկ քաղաքական կամ ներքաղաքական որեւէ շարժառիթի առկայության պայմաններում, գրեթե անհնար է: Եթե որեւէ մեկը տեղեկություն տարածի, որ Հայաստանի ոչ թե 400, այլ թեկուզ 40, կամ նույնիսկ 4 ամենահարուստները դիմել են խորհրդարանին կամ նախագահին՝ իրենցից գանձվող հարկերը ավելացնելու համար, ապա դա լավագույն դեպքում կընկալվի իբրեւ ապրիլմեկյան կատակ:

Հայաստանում իհարկե խոսք չի գնացել նաեւ հարուստների հարկերը իջեցնելու մասին, թե խորհրդարանի, թե նախագահի ընտրությանը չեն տրվել այդպիսի խոստումներ, բայց փոխարենը Հայաստանում, օրինակ, տարիներ շարունակ խոսք է գնում ասենք՝ շքեղության հարկի մասին, սակայն իշխանությունը փորձում է բերել հնարավոր ու անհնար ցանկացած փաստարկ հանրության հարցերից խուսափելու համար, այսպես ասած՝ հիմնավորելով, թե ինչու Հայաստանում հնարավոր չէ գանձել շքեղության հարկ: Իսկ հասարակությունը իհարկե գիտե, թե ինչու: Հնարավոր չէ, որովհետեւ այդ նույն իշխանությունը ապրում է շքեղ դղյակներում եւ շրջում շքեղ ավտոմեքենաներով, հանգստանում շքեղ հանգստավայրերում, շքեղ հագնվում եւ այլն, եւ այլն: Փոխարենը, նույն այդ իշխանությունը պատրաստվում է հունվարի 1-ից բարձրացնել փոքր ու միջին ձեռնարկատերերի հարկային պարտավորությունները, որ սահմանված է Հարկային նոր օրենսգրքով, հիմնավորելով դա նրանով, որ միջազգային վարկատու կազմակերպությունները Հայաստանին այլեւս վարկ չեն տա, եթե իշխանությունը ցույց չտա, թե ինչ ճանապարհով է ապահովելու դրա վերադարձելիությունը:

Իսկ վերադարձելիությունն ապահովվում է հարկային բեռը բարձրացնելով, բայց ոչ թե հարուստների համար, այլ՝ բոլորի: Եվ եթե նույնիսկ այդ դեպքում բեռը բարձրանում է հարուստների համար, միեւնույն է, ակնհայտ է դառնում, որ այդ պարագայում փոքր ու միջին ձեռնարկատերերը հայտնվում են էլ ավելի խնդրահարույց եւ անմրցունակ վիճակում, որովհետեւ խոշորները ունեն հարկային բեռի բարձրացմանը դիմագրավելու առավել մեծ ռեսուրսներ, ի տարբերություն փոքր ու միջին բիզնեսի: Դա նշանակում է, որ Հայաստանում էլ ավելի է խորանալու անհավասարությունը, բեւեռացվածությունը, կամ այլ կերպ ասած՝ հարուստներն ավելի են հարստանալու, իսկ աղքատները, եթե անգամ ավելի չաղքատանան, ապա գոնե դառնալու են ավելի անմրցունակ, միանգամայն «լեգիտիմ» կերպով իրենց տեղը զիջելով մի քանի խոշորների, որոնց դեմ մրցակցելը կլինի օբյեկտիվորեն անհնար, եւ որոնք միայն կարող են այսպես ասած սահմանել, թե որ ոլորտները եւ ինչ սահմանում են թողնում փոքր ու միջին գործարարությամբ զբաղվողներին:

Այդ ամենով հանդերձ, Հայաստանում խորհրդարանին ամենահարուստների նամակը ուղղակի աներեւակայելի է մեկ այլ շատ պարզ պատճառով՝ խորհրդարանը, ըստ էության, հենց այդ հարուստներն են, որոնք կազմում են այնտեղ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին» մեծամասնությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top