Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » «Ժամանակ». ՀՀԿ-ն փոշմանել է. հասկացել են՝ խայտառակությունից միակ փրկությունը ընտրություններին չմասնակցությունն է

    «Ժամանակ». ՀՀԿ-ն փոշմանել է. հասկացել են՝ խայտառակությունից միակ փրկությունը ընտրություններին չմասնակցությունն է

    «Ժամանակ». ՀՀԿ-ն փոշմանել է. հասկացել են՝ խայտառակությունից միակ փրկությունը ընտրություններին չմասնակցությունն է
    Նոյեմբեր 7, 2018 9:00 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հրաժարվի համաժողով անցկացնելու գաղափարից: Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու ՀՀԿ համաժողովը, որի ժամանակ էլ քննարկվելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը եւ վերջնական որոշում է կայացվելու:

    Քանի որ ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չի կայացվել հօգուտ մասնակցության, ուստիեւ համաժողով հրավիրելու իմաստն էլ է կորել:

    Ի դեպ, այն ՀՀԿ-ականները, որոնք մինչեւ վերջերս համառորեն պնդում էին, որ կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին ԸՕ փոփոխությունների տապալումից հետո, դարձել են չմասնակցության կողմնակիցներ: Նրանք հիմա են հասկացել, որ իրենք չեն կարող մասնակցել ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին: Խայտառակությունից միակ փրկությունը չմասնակցությունն է»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top