Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժամանակ». Կարեն Կարապետյանը առնչություն ունի՞ 400 մլն դոլարի գազ գողանալու հետ

    «Ժամանակ». Կարեն Կարապետյանը առնչություն ունի՞ 400 մլն դոլարի գազ գողանալու հետ

    «Ժամանակ». Կարեն Կարապետյանը առնչություն ունի՞ 400 մլն դոլարի գազ գողանալու հետ
    Փետրվար 6, 2019 10:17 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կալանավորեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ Ռաուֆ Արաշուկովին: Նույն օրը կալանավորվեց նաեւ նրա հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ով, ըստ էութան, որդու հովանավորն էր եւ իր փողերով նրա համար սենատորի տիտղոս էր գնել:

    Ռաուլ Արաշուկովը մեղադրվում է «Գազպրոմից» 400 մլն դոլարի գազ գողանալու մեջ, մի հանցանք, որը նա կատարել է լինելով «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը:

     Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ մինչեւ Հայաստանի վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը «Գազպրոմ մեժռեգիոնգազի» փոխտնօրենն էր, եւ մեզ մտահոգում է փաստը՝ արդյոք նա էլ ինչ-որ առնչություն կունենա այս հանցագործության հետ»:

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top