Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    12°
    Home » Լուրեր » «Ժամանակ». Nokia-ի հետքերով. ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ ովքեր են սնանկացել Սեդրակ Քոչարյանի մենաշնորհի հետևանքով

    «Ժամանակ». Nokia-ի հետքերով. ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ ովքեր են սնանկացել Սեդրակ Քոչարյանի մենաշնորհի հետևանքով

    «Ժամանակ». Nokia-ի հետքերով. ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ ովքեր են սնանկացել Սեդրակ Քոչարյանի մենաշնորհի հետևանքով
    Հոկտեմբեր 9, 2018 9:56 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ»-ը գրում է. «ԱԱԾ-ում ուսումնասիրվում է բջջային հեռախոսների շուկայում 2006-2012թթ. ստեղծված արհեստական մենաշնորհի հարցը:

    Խոսքը, մասնավորապես, «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների ներմուծման մասին է, որն անմիջականորեն կապվում էր Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ:

    Դեռևս այդ տարիներին էր մամուլը գրում, որ Ֆինլանդիա պաշտոնական այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն այդ երկրի իշխանություններից խնդրել էր որդու համար «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների մենաշնորհ հաստատել:

    ԱԱԾ-ում քննվում են այն գործարարների դիմումները, ովքեր սնանկացել են այդ շուկայում հաստատված մենաշնորհի և իրենց նկատմամբ կիրառված պատժիչ գործողությունների արդյունքում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    scroll to top