Գլխավոր Լուրեր «Ժամանակ». «Օրենքով գողերը» Ալեքսանյանին են դիմում իշխանությունների հետ իրենց հարցերը լուծելու համար

«Ժամանակ». «Օրենքով գողերը» Ալեքսանյանին են դիմում իշխանությունների հետ իրենց հարցերը լուծելու համար

2
0

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին օլիգարխ, իսկ արդեն մեկ տարի խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանը այնքան է սերտաճել նոր իշխանություններին, որ բացի իր հարցերը լուծելուց, զբաղված է իշխանությունների եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների կարգավորմամբ:

Հայտնի Բոգոն, որի դեմ մի քանի քրեական գործեր կային հարուցված, այդ թվում՝ Երեւանի կենտրոնական ավտոկայանում նրա կողմից իրականացվող բեսպրեդելի հետ կապված, ոչ մի պատասխանատվության չենթարկվեց Ալեքսանյանի միջնորդության շնորհիվ։ «Օրենքով գողերն» ու «ավտարիտետներն» էլ դիմում են իրենց ընթացիկ հարցերի համար։

Վերջերս էլ Լֆիկը դարձավ Պզոյի աղջկա հարսանիքի քավորը՝ դրանով ավելի ընդգծելով քրեական աշխարհի համար ունեցած իր դերակատարումը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: