Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Մամուլ » «Ժամանակ». Պարզվել է, թե ում է հետ է Հերմինե Նաղդալյանը հեռախոսով 2 մլն դրամի խոսել

«Ժամանակ». Պարզվել է, թե ում է հետ է Հերմինե Նաղդալյանը հեռախոսով 2 մլն դրամի խոսել

Նոյեմբեր 14, 2017 8:45 Մամուլ A+ / A-

timthumb

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից: Կարելի է կարծել, որ տիկին Նաղդալյանը չափազանց շատ է ծանրաբեռնված եղել ազգային ու պետական գործերով և հենց այդ նպատակներով է կատարել այդ զանգերը: Մինչդեռ պարզվում է, որ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ, և դրա համար պետք է վճարի պետական բյուջեն: ԱԺ նախագահին, փոխնախագահներին և հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ և սահմանում գումարային լիմիտներ: ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ, որը Նաղդալյանը գերազանցել է 40 անգամ, և դա մայիս ամսին, երբ նա ԱԺ փոխնախագահ է եղել մինչև մայիսի 17-ը: Հավանաբար տեղեկանալով, որ այլևս չի ընտրվելու ԱԺ փոխնախագահ՝ Նաղդալյանը որոշել է օգտագործել վերջին հնարավորությունը և որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել խորհրդարանին: Չնայած, եթե ԱԺ ղեկավարությունը մի քիչ հետևողականություն դրսևորի, կարող է պատճառված վնասը գանձել նրա աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top