Հինգշաբթի , 17 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժամանակ».ՊԵԿ-ը հանկարծակի ստուգումներ է սկսել գիշերային ակումբներում, ռեստորաններում

    «Ժամանակ».ՊԵԿ-ը հանկարծակի ստուգումներ է սկսել գիշերային ակումբներում, ռեստորաններում

    «Ժամանակ».ՊԵԿ-ը հանկարծակի ստուգումներ է սկսել գիշերային ակումբներում, ռեստորաններում
    Նոյեմբեր 13, 2018 9:06 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի եւ ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում եւ հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել: Հիմա այդ օբյեկտների տերերը սպասում են, թե ստուգումների արդյունքում իրենց ինչ տուգանքների պետք է ենթարկեն:

    Հայաստանում փող հավաքելու ամենահուսալի ճանապարհը շարունակում է մնալ բիզնեսը տուգանելը, որովհետեւ հարկերն այնքան բարձր են, որ մարդիկ չեն կարողանում աշխատել օրինական դաշտում եւ ստիպված են շրջանցել օրենքը: Քանի դեռ աշխատում ես, պետք է տուգանվես. ահա այս կարգախոսով են աշխատում Հայաստանի հարկային մարմինները»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

     


    Նման թեմաներ

    scroll to top