Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Sunny
    Home » Մամուլ » «Ժամանակ». Շիրակում արդեն նախընտրական տոպրակներ են բաժանում. Մարտուն Գրիգորյանը մնացել է «բորտին»

    «Ժամանակ». Շիրակում արդեն նախընտրական տոպրակներ են բաժանում. Մարտուն Գրիգորյանը մնացել է «բորտին»

    Դեկտեմբեր 27, 2016 8:53 Մամուլ A+ / A-

    martun

    «Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, սակայն Շիրակի մարզում արդեն նախընտրական տոպրակներ են բաժանում:

    «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի մարզից մեծամասնականով ընտրված Արման Սահակյանը մարզի փոքրիկներին տոպրակներ է բաժանում: Արդեն բաժանվել են Արթիկում, Գյումրի քաղաքում: Մարդկանց մի մասն էլ սպասում է, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ինչով աչքի կընկնի, քանի որ գրեթե ակնհայտ է, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով հենց նրանք են առաջադրվելու:

    Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հայտնվել է բավական ոչ նախանձելի վիճակում: Նա չէր բացառում, որ ՀՀԿ ցուցակով կառաջադրվի, բայց ինչպես երեւում է՝ ՀՀԿ-ն նրան չի վստահելու այս տարածաշրջանը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top