Կիրակի , 22 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » «Ժամանակ». Սկանդալ ԱԻՆ-ում. Ձերբակալվել է «տառականը»

    «Ժամանակ». Սկանդալ ԱԻՆ-ում. Ձերբակալվել է «տառականը»

    «Ժամանակ». Սկանդալ ԱԻՆ-ում. Ձերբակալվել է «տառականը»
    Հուլիս 10, 2018 10:00 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է․ «Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած բացահայտումները կարող են հերթական սկանդալի պատճառ դառնալ։

    Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Կա հարուցված քրեական գործ, որով կան ձերբակալված նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները գաղտնի են պահվում։

    «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է ԱԻՆ նախկին փոխնախարար Համլետ Աբրահամյանը, ով հայտնի է նաեւ «տառական» մականունով։ «Տառականը» ԱԻՆ-ում էր հայտնվել դեռեւս ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի ժամանակ։

    Երիցյանը Աբրահամյանին իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանության 6-րդ վարչությունից։ Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված հաջորդ պաշտոնյան ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է։ Նա այդ պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից եւ ազատվեց այս տարվա մայիսի 17-ին կառավարության որոշմամբ։

    Նույն տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաեւ ԱԻՆ ֆինանսական վարչության նախկին աշխատակցուհի»։

    Նման թեմաներ

    scroll to top