Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Մամուլ » «Ժամանակ». Թանկացել է դեպի Ռուսաստան և այլ ուղ­ղություններով ավտոբուսների ուղեվարձը

    «Ժամանակ». Թանկացել է դեպի Ռուսաստան և այլ ուղ­ղություններով ավտոբուսների ուղեվարձը

    «Ժամանակ». Թանկացել է դեպի Ռուսաստան և այլ ուղ­ղություններով ավտոբուսների ուղեվարձը
    Հունվար 13, 2018 8:51 Մամուլ A+ / A-

    «Թեև քաղաքային և միջքաղաքային տրանս­պորտի ուղեվարձը դեռևս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան և այլ ուղ­ղություններով ավտոբուսների ուղեվարձը: Օրինակ՝ «Բասթրևել» ընկերությունը դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը 5 հազար դրամով թանկացրել է: 24-25 հազար է դարձել նաև Երևան-Սամարա տոմսը: Այն Նախկինում 20 հազար դրամ էր: 5 հազար դրամի չափով ավտոբուսի տոմսերը թան­կացրել է նաև «Ֆարսաժ- տուր» ընկերությունը: Ընկե­րության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը նախկինում արժեր 15 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 20 հազար դրամ: Նույնքան էլ թանկացել են նաև դեպի Ռու­սաստան և այլ ուղղություննե­րով տոմսերը»,-գրում է թերթը:

     

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top