Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժամանակ». Ո՞րն է ՀԿ բացելու Արփինե Հովհաննիսյանի նպատակը

    «Ժամանակ». Ո՞րն է ՀԿ բացելու Արփինե Հովհաննիսյանի նպատակը

    «Ժամանակ». Ո՞րն է ՀԿ բացելու Արփինե Հովհաննիսյանի նպատակը
    Փետրվար 12, 2019 10:30 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաեւ իրավապաշտպան գործունեությամբ, եւ նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է:

    Հովհաննիսյանը նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում՝ ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել այն մտահոգությունները, որոնց մասին արդեն մի քանի անգամ խոսել է մամուլում:

    Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ այցը Հայաստան սպասվում է մինչեւ մարտի 15-ը, եւ Հովհաննիսյանը պատրաստվում է հանձնաժողովի հետ հանդիպել ոչ թե որպես նախկին պատգամավոր, այլ արդեն որպես ՀԿ ղեկավար»

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top