Երեքշաբթի , 27 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.45   
  •  EUR   Առք` 537.00   Վաճառք` 547.00   ՀՀ ԿԲ` 537.05   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 502.00   ՀՀ ԿԲ` 493.68   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 610.80   
  •  RUB   Առք` 8.07   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.13   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.38   
outputra5huxgif
Sunny
32°
Home » Մամուլ » «Ժամանակ». Եպիսկոպոսյանին թույլ չեն տվել ընտանիքով ԱՄՆ մեկնել. ՀՀ իշխանությունների մատն է խառը

«Ժամանակ». Եպիսկոպոսյանին թույլ չեն տվել ընտանիքով ԱՄՆ մեկնել. ՀՀ իշխանությունների մատն է խառը

Հունվար 10, 2017 8:40 Մամուլ A+ / A-

default

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր չի տրամադրել, եւ նա ընտանիքով չի կարողացել մեկնել Հայաստանից ԱՄՆ: Եպիսկոպոսյանը ծրագրել էր ընտանիքով Ամանորն ԱՄՆ-ում անցկացնել, սակայն ինչպես երեւում է ՀՀ իշխանությունները ԱՄՆ հյուպատոսարանին խնդրել են մուտքի արտոնագիր չտրամադրել ԱԱԾ նախկին պաշտոնյային:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը կապված էր ԱԱԾ ղեկավարի՝ Գեորգի Կուտոյանի դեմ կազմակերպված դավադրության հետ: Ըստ որի, Եպիսկոպոսյանը տեղյակ է եղել, որ «Սասնա ծռեր» զինված խումբը պլանավորում է գրավել ՊՊԾ գունդը, սակայն վերադասին տեղյակ չի պահել:

Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում այս գործով հնարավոր է նոր զարգացումներ լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top