Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Մամուլ » «Ժամանակ». Եվրոպական նոր մտրակ

«Ժամանակ». Եվրոպական նոր մտրակ

«Ժամանակ». Եվրոպական նոր մտրակ
Դեկտեմբեր 7, 2017 8:42 Մամուլ A+ / A-

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սեւ ցանկը», որոնք հարկերից խուսափողների թաքստոցներ են համարվում: Այդ ցանկի երկրների մեծ մասում են գտնվում օֆշորային գոտիները: Սա աննախադեպ քայլ է համարվում աշխարհով մեկ հարկերից խուսափողների դեմ պայքարելու համար: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանացմամբ՝ Բրյուսելում կազմվել է նաեւ երկրների երկրորդ, այսպես կոչված, «մոխրագույն» ցանկ, որտեղ 47 երկրների թվում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Սրանք այն երկրներն են, որոնք խոստացել են օրենսդրորեն պայքարել օֆշորային գործելաոճի դեմ, ապահովել հարկային ու ֆինանսական հաշվետվությունների թափանցիկություն:

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով եվրաինտեգրման նոր հանգրվանի հասած Հայաստանը պարտավոր է լուրջ հետեւություններ անել նման ցուցակներից, դրանցից բխող պարտավորություններից, որովհետեւ ԵՄ-ում նաեւ այդ չափանիշն են առանցքային համարում տարբեր հիմնադրամների ռեսուրսներն այս կամ այն երկրի առջեւ բացելու պարագայում:

Կան հանգամանքներ, որոնք Հայաստանի իշխանություններին պետք է ստիպեն ավելի աչալուրջ մոտեցում ցուցաբերել այս հարցում, որովհետեւ եվրոպական միջավայրում ընդունված է խստորեն հետեւել սահմանված չափանիշներին` դրանց համապատասխանության հիմքով գնահատելով ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակ ունեցող երկրների արդիականացման պոտենցիալը, բարեփոխումների ռեսուրսը:

Բնավ չպետք է մոռանալ, որ Հայաստանն ամենեւին էլ լավ պատմություն չունի օֆշորային սկանդալների առումով` հատկապես, որ դրանց էպոտաժային հերոսները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլ հակառակը` խրախուսվել են, արժանացել են դրական վերաբերմունքի Սերժ Սարգսյանի մակարդակով:

«Պանամական փաստաթղթեր» անունը կրող օֆշորային դոսյեներում 26 հայաստանցու անուն էր ներառված, հայտնի դեմքերից՝ Միհրան Պողոսյանը եւ Վարդան Տողանյանը: Փաստաթղթերի հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից, փաստի առթիվ նույնիսկ քրեական գործ հարուցվեց: Թվում էր` «Քեթրին» մականունով հայտնի գեներալի իշխանական վայելքների վերջակետը դրված է, սակայն նա 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ-ի կողմից:

Ասում են` Միհրան Պողոսյանի հարցով որոշում անմիջականորեն կայացրել է Սերժ Սարգսյանն, ինչի շնորհիվ «բանանի արքան» ոչ միայն պատգամավորական մանդատ ձեռք բերեց, այլ նաեւ` ազատվեց քրեական հետապնդումից: Հայ-ռուսական այսօրվա հարաբերություններում չափազանց մեծ է կոռուպցիոն բաղադրիչը ու թերեւս Սերժ Սարգսյանը համարել է, որ «Պանամական փաստաթղթերի» մյուս «հերոսը»` Վարդան Տողանյանն` իր օֆշորային «բեռով», կարող է նշանակվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Մնում է ենթադրել, որ «Պանամական փաստաթղթերը» Հայաստանի մասով ունեն չբացահայտված անուններ, որոնք նույնանում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սակայն հայ-ռուսական հարաբերությունների մեկ այլ ասպեկտ շատ ավելի մեծ մարտահրավեր է Բրյուսելում հրապարակված ցուցակների համատեքստում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ դեպքերում «լվացքատուն» է` ռուսական կեղտոտ փողերի «սպիտակեցման» համար: Հայաստանի իշխանություններն այս հարցերում պետք է լուրջ հետեւություններ անեն, եթե ուզում են ոչ միայն հրաժեշտ տալ «մոխրագույն» ցուցակին, այլ չեզոքացնեն «սեւ» ցուցակում հայտնվելու ռիսկերը:

Եվրաինտեգրումն առաջին հերթին ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձերբսզատվեն կոռուպցիոն մտածողությունից, ինչը նրանց ամուր կապում է Պուտինի ռեժիմի «մենթալիտետային» արժեհամակարգի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

scroll to top