Գլխավոր Բլոգ Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին. լեզվի կոմիտեի նախագահ

Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին. լեզվի կոմիտեի նախագահ

1
0

ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը Ֆեյսբուքում» գրել է. «Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական:
Գլխավոր մեղավորը դպրոցից կտրված քննական հարցաթերթիկն է: Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին և անհամագույն հարցաթերթիկներին:
Դրանից հետո կարելի է անդրադառնալ առարկայական ծրագրերին, դասավանդման խնդիրներին, ուսուցիչներին և աշակերտների չսովորելու հիմնահարցին:
Բայց շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է: Աներկբա»: