Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Ժան-Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան

    Ժան-Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան

    Ժան-Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան
    Սեպտեմբեր 14, 2018 17:00 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

    Comedy club փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին Երևան կժամանի աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: Ինչպես  հայտնում է armenpress.am-ը՝ հղում անելով  Comedy club  production-ին,  աշխարհահռչակ դերասանը փառատոնի նախագծի նկարահանումների պաշտոնական հյուրն է:

    Նկարահանումներն անցկացվելու են սեպտեմբերի 15-16-ը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Այդ օրերին Երևանում կլինեն նաև ռուսական շոու բիզնեսի ճանաչված աստղեր:

    Հիշեցնենք, որ վերջերս տեսանյութ էր տարածվել ֆեյսբուքում, որտեղ արտիստը ԴՈՒԽՈՎ գլխարով էր և իր համակրանք էր հայտնել Հայաստանի հանդեպ:

     Ժան Կլոդ Վան Դամը հոլուվուդյան կինոդերասան է , մարտարվեստի վարպետ՝ հայտնի իր էքշըն ժանրի մարտաֆիլմերով, որոնցից առավել հաջողվածներն են «Արյունոտ սպորտը» (1988 թ.), «Քիքբռնցքամարտիկը» (1989 թ.), «Կրկնակի հարվածը» (1991 թ.), «Ունիվերսալ զինվորը» (1992 թ.), «Դժվար թիրախը» (1993 թ.), «Ժամանակի ոստիկանը» և այլն:

    Նման թեմաներ

    scroll to top