Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» աջակցում են պայքարին

    Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» աջակցում են պայքարին

    Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» աջակցում են պայքարին
    Ապրիլ 15, 2018 15:48 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մեծ հույսով և խանդավառությամբ հետևում ենք մեր արժանապատիվ քաղաքացիների սկսած ազատագրական պայքարին: Սիրելի՛ հայրենակիցներ, ողջունում և զորակցում ենք բոլորիդ՝ պայքարը կազմակերպող գործիչներիդ ու խիզախ քաղաքացիներիդ: Ողջունում ենք ժողովրդի սրտից բխող միասնության ու համախմբման կոչերը, մենք ևս կոչ ենք անում մոռանալ բոլոր տարաձայնությունները և համախմբվել, համերաշխության մթնոլորտի շնորհիվ ապահովել հաղթանակը: Չափազանցություն չթվա՝ ճակատագրական է պայքարի կազմակերպիչների պատասխանատվությունը, ուստի կարևոր է համայն հայության՝ հայրենաբնակներիս և Սփյուռքի մեր հայրենակիցների առավելապես գործուն աջակցությունը նրանց:

    Հաջողության և հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է չսահմանափակել օրակարգը, պայքարի ժամանակահատվածը և միջոցները: Մեր երկիրը զավթված է: Զավթիչը ռուսական կայսրության աջակցությամբ ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած և պետությունը որպես գաղութացման, կեղեքման ու իրավազրկման գործիք կիրառող ազգադավ ու ոճրագործ վարչակազմն է, որ գործում է հօգուտ գաղութարար Ռուսաստանի և իր կլանային շահերի: Այդ պատճառով պայքարի օրակարգը պետք է համապատասխանի խնդրին, այն է՝ ծառայի ռուս-թուրքական պայմանագրերով մեկ դար առաջ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը և դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրությունը սպասարկող այսպես կոչված 3-րդ հանրապետության փոխարեն Հայրենիքի վերատիրացման և ազգային առաքելության վերաստանձնման և գործառույթն սպասարկող Նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետության կայացմանը: Միայն այդպիսի ազատ ու ինքնիշխան Հանրապետությունը կարող է ունենալ ազատ քաղաքացի և ժողովրդավարություն, իրավական հասարակարգ և սոցիալական ապահովություն:

    Ըստ այդմ, պետք է չսահմանափակել նաև ժամանակը, պայքարել մինչև Ռուսաստանից կախյալության պորտալարը կտրվի, ինչի համար նպաստավոր է պահը: Ազգային դավաճանության և այլ ծանրագույն ոճիրների մեջ թաղված վարչակազմերը, որպես կանոն, չեն հեռանում խաղաղությամբ, ուստի պայքարի միջոցները ևս պետք է համարժեք ու արդյունավետ լինեն: Ոտքի՛, Հայ ժողովուրդ, ոտքի՛, Հայաստանի Քաղաքացի, համոզված եղեք՝ չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից: Համախմբումը և ազգային օրակարգով առաջնորդվող հակառակորդին դիմադրելու վճռականությամբ տոգորված ազատագրական պայքարը միա՛յն հաղթանակով է պսակվելու: Մա՛հ ռեժիմին Մենք ենք տերը մեր երկրի 14-ը ապրիլի 2018 թ.

     

    Նման թեմաներ

    scroll to top