Ուրբաթ , 22 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Clear
18°
Home » Լուրեր » Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի հայտարարությունը

Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի հայտարարությունը

Մայիս 18, 2017 22:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

sefilyan-sasna-tsrer-726x400

Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի հայտարարությունը Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնության առթիվ

 18 մայիսի 2017թ․, «Արմավիր» ՔԿՀ

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ ընտրական շտաբում համակարգված ընտրակեղծարարությունը բացահայտելուն ուղղված Զարուհի Փոստանջյանի իրավաչափ պահանջին ի պատասխան նրա ու նրա դստեր նկատմամբ շտաբի ու ոստիկանության ներկայացուցիչների հանցավոր բռնությունը հայաստանյան իրականության հերթական երևակումն ու դրսևորումն է։

Այն ցույց է տալիս գաղութային վարչակազմի և նրա պատժիչ հրոսակախմբի վերածված ոստիկանության թրքաբարո վերաբերմունքը մեր ժողովրդի, պետականության, իրավունքի, ՀՀ քաղաքացու, հայ կնոջ, հայ մոր և նրա սերնդի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, մերօրյա ենիչերիների նմանօրինակ վարքագիծը վկայում է այն մասին, որ 2017թ․ «ընտրությունների» ժամանակ տարած «հաղթանակը» նրանք համարում են յուրային ժողովրդին ստրկացնելու և երկիրը համակենտրոնացման ճամբարի վերածելու՝ արդեն ավելի քան երկու տասնամյակ իրականացվող ցեղասպանական քաղաքականության հաջողված շրջափուլի արձանագրում, ուստի գործում են անթաքույց ցինիզմով ու ինքնավստահությամբ։

Այս երևույթը, վտանգավոր մարտահրավեր լինելով հանդերձ, պետք է սթափեցուցիչ ազդակ դառնա համայն հայության և, առաջին հերթին՝ նրա քաղաքական ու մտավորական դասի համար։

Ինչ վերաբերվում է մեղավորների պատասխանատվությանը, ապա մեր ժողովուրդը պետք է խորապես գիտակցի ոստիկանություն կոչվող կառույցի հանցավոր էությունն ու բնույթը և կասկած չունենա, որ դրա ղեկավարները, ինչպես նաև նրանց ապօրինի հրամանները կատարող մյուս ոստիկանները ոչ հեռու ապագայում օրենքով սահմանված կարգով պատժվելու են իրենց արարքների համար։

Մեր զորակցությունը հայտնելով Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը՝ իրենց ազգային-քաղաքացիական խիզախության ու սկզբունքայնության համար և շուտափույթ ապաքինում ցանկանալով նրանց, այսուհետև գործող համակարգի ներսում և նրա կանոններով քաղաքական գործունեություն իրականացնող ուժերին ու անհատներին հայտարարում ենք ցեղասպան գաղութային վարչակազմի գործակալներ, իսկ մյուսներին կոչ ենք անում համախմբվել ազգային-ազատագրական պայքարի դրոշի ներո և ժողովրդին ոտքի հանել ու պատրաստվել ընդվզման։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top