Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Ժիրայր Սեֆիլյանին` 11 տարի՞

    Ժիրայր Սեֆիլյանին` 11 տարի՞

    Ժիրայր Սեֆիլյանին` 11 տարի՞
    Փետրվար 9, 2018 13:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Քիչ առաջ մեղադրող Հակոբ Ենոքյանը միջնորդեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։

    Մեղադրողը հիմնավորված համարեց  Սեֆիլյանին առաջադրված բոլոր մեղադրանքները և նշեց, որ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ կան։ Մեղմացնող հանգամանքն է այն, որ Ժիրայր Սեֆիլյանը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին և խնամքին ունի անչափահաս երեխա, իսկ ծանրացնող հանգամանքն է, որ նա առանձնապես ծանր հանցագործություն է ցանկացել իրականացնել։

    Մեղադրող Հակոբ Ենոքյանը միջնորդեց նաև Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, գործով մյուս ամբաստանյալներին՝ Սասունիկ Կիրակոսյանին՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանին՝ 4 տարի, Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին` 3-ական տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանին` 2 տարի ժամկետով։

    Հենց Հովհաննես Պետրոսյանն է Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվել։

    A1plus.am

    Նման թեմաներ

    scroll to top