Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » Ժողովրդական դարձվա՞ծք, թե՝ սպառնալիք. Շուշան Պետրոսյանը՝ իր «քոմենթի» մասին

    Ժողովրդական դարձվա՞ծք, թե՝ սպառնալիք. Շուշան Պետրոսյանը՝ իր «քոմենթի» մասին

    Հունվար 11, 2016 16:15 editorial, Լուրեր A+ / A-

    414

    Երևան Տոնավաճառ

    «Աչքերդ կհանեմ»,- ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը նույն կերպ կարտահայտվի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վիրավորական արտահայտություններ կհնչեցնեն ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ ՀՀԿ-ական պատգամավորը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում է պատգամավորի՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի գրառման պատասխան գրառումը:

    Հիշեցնենք, որ հունվարի 9-ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20 տարին չբոլորած Արամայիս Ոսկանյանի մասին Facebook-ի օգտատեր Գայանե Շահինյանը գրում է. «Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով ա հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում… Էս պետություն չի, երկիր չի, նողկում եմ ազգից, իշխանություններից, Պաշտպանության նախարարությունից: Որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերևում, ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանենք, թող հայոց հողը պաշտպանի… Դուք եք ուտում ձեր զինվորի գլուխը, ոչ թե թուրքը: Անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան էդ երեխեքի կյանքի հաշվին»:

    Օգտատիրոջ զայրացկոտ գրառմանը պատասխանել էր ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը` գրելով. «Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի: Ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ, ու ոնց ուզում ես արձագանքի, լակոտ, կրկնում եմ` աչքերդ կհանեմ»:

    «Պատերազմի մեջ գտնվող երկրի մասին ոնց կարելի է այդպես խոսել, այդ տոնով, խոսել պաշտպանության  բանակի հրամանատարի, հայոց բանակի մասին: Գիտեք, ով ուզում է լինի, ես, որպես ՀՀ քաղաքացի, չեմ կարող անտարբեր անցնել նման գրառումների կողքով»,- ասաց Պետրոսյանը: Նրա խոսքով, մինչ պատգամավոր լինելը նա առաջին հերթին ՀՀ քաղաքացի է, և, իր խոսքով, չի կարող անտարբեր լինել  նման նողկալի գրառումներից:

    Մեր դիտարկմանը, թե վիրավորական արտահայտություններ է գրել, Շուշան Պետրոսյանն ասաց, որ այդ գրառում կատարողը իր երեխայի տարիքին է, և հետո ժողովրդական դարձվածք կա, որ ասում են՝ աչքերդ կհանեմ:

    Շուշան Պետրոսյանն ասաց, թե որևէ մեկին թույլ չի տա նման կերպ արտահայտվել՝ ով ուզում է լինի:

     

     


    scroll to top