Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ»․ Ժամկետանց դեղեր՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում

    «Ժողովուրդ»․ Ժամկետանց դեղեր՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում

    «Ժողովուրդ»․ Ժամկետանց դեղեր՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում
    Հունիս 20, 2019 10:48 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անմարդկային խախտումներ են հայտնաբերվել. այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը:

    Կենտրոնի ատամնաբուժական սենյակում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել: «Ձորակ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս բացահայտումներին, հայտարարեց, որ այդ թերությունները վերացվել են, բայց զրույցի ընթացքում նա բարձրաձայնեց մեկ խնդրի մասին:

    Պարզվում է` խնամքի կենտրոնի` դեղերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթները չեն կայանում, քանի որ պահանջած քանակությունը քիչ է, ինչի պատճառով մասնակիցները հրաժարվում են մասնակցել մրցույթին. «Զանգում ենք դեղատներին, խնդրում ենք, չեն գալիս մասնակցելու, ասում են` քիչ է քանակությունը, չնչին գումար է կազմում: Բարեգործները մատաղ են բերում, խնդրում ենք` էս երկու դեղը բերեք, բայց դա հետո մենք հաշվապահության կողմից մուտքագրում ենք, որ բարեգործի կողմից է»»,-գրում է թերթը։

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top