Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Sunny
    Home » Մամուլ » «Ժողովուրդ». 150 կգ հերոինի հետքերով. Մանրամասներ

    «Ժողովուրդ». 150 կգ հերոինի հետքերով. Մանրամասներ

    Նոյեմբեր 11, 2017 8:28 Մամուլ A+ / A-

    default (3)

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Իսկ Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրին, որի վարած մեքենայում հայտնաբերվել էր այդ հերոինը, ձերբակալվել է:

    Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս պատմությունը բացահայտվել է շատ ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոս ամսին: Դեռ ավելին՝ պարզվում է՝ այս քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի, և այն կուղարկվի դատարան:

    Օզդեմիրիի պաշտպան Գարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է. «Հստակ չեմ հիշում, բայց նոր չէ, ամիսներ առաջ է բացահայտվել, 2, նույնիսկ երկու ամսից մի քիչ ավելի առաջ է եղել դեպքը»:

    Թե ինչու է ՊԵԿ-ը միայն հիմա տեղեկացրել կատարվածի մասին, անհասկանալի է: Միգուցե ՊԵԿ-ում կասկածներ են ունեցել, որ այս գործի նախաքննության ընթացքում ինչ-որ բան փորձ է արվում թաքցնել, և որոշել են դատարան ուղարկելուց առա՞ջ այն հրապարակայնացնել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top