Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Անելանելի վիճակ. Ինչու «Գլոբբինգը» պատվիրված ապրանքները տեղ չի հասցնում

    «Ժողովուրդ». Անելանելի վիճակ. Ինչու «Գլոբբինգը» պատվիրված ապրանքները տեղ չի հասցնում

    «Ժողովուրդ». Անելանելի վիճակ. Ինչու «Գլոբբինգը» պատվիրված ապրանքները տեղ չի հասցնում
    Ապրիլ 12, 2019 9:43 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առևտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Պարզվում է՝ «Գլոբբինգ»-ը խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետևանքով ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հայաստան չեն առաքվում:

    «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ «Գլոբբինգ» ընկերությունից իրենց մեկնաբանել են. «Մոսկվայի փոստի հետ այլևս չենք աշխատում: Ապրանքը երբ ուղարկում են Մոսկվայի փոստ, մենք այլևս չենք գնում այնտեղից վերցնում»: Հարցնում եմ՝ ի՞նչ պետք է լինի իմ ապրանքի ճակատագիրը, ասում է. «Զանգեք Մոսկվայի փոստ, թող բերեն մեզ մոտ»:

    «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ դիմեց նաև «Գլոբբինգ», որտեղից հաստատեցին խնդրի առկայությունը՝ ասելով, որ մարտի 1-ից ՌԴ փոստային ծառայության հետ չեն աշխատում: Ու, փաստորեն, ստացվում է՝ «Գլոբբինգ»-ը հիմա խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներն են տուժում, իսկ ինքը՝ «Գլոբբինգ»-ը՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում պատասխանատվությունն իր վրա վերցնել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    scroll to top