Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Ապրիլյան պատերազմից հետո ռազմամթերքների անհետացման դեպքերը բացահայտվում են

Ապրիլյան պատերազմից հետո ռազմամթերքների անհետացման դեպքերը բացահայտվում են

Ապրիլյան պատերազմից հետո ռազմամթերքների անհետացման դեպքերը բացահայտվում են
Դեկտեմբեր 6, 2017 8:28 Լուրեր, Մամուլ A+ / A-

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եղան նաեւ պաշտպանության բանակի զորամասերից ռազմամթերքների անհետացման դեպքեր. ենթադրվում էր՝ որպես կամավոր ռազմաճակատ մեկնածները զենքն իրենց հետ տարել են:

Զենքերի անհետացման կապակցությամբ նույնիսկ Արցախի դատախազությունում քրեական գործեր էին հարուցվել: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում բացահայտվել է՝ Երեւանի բնակիչ Լեւոն Գեւորգյանը 2016 թվականի ապրիլի 10-ից 2016 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գործողությունների ընթացքում, գտնվել է Քարվաճառի շրջանում ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանում, որտեղից էլ ապօրինի զենք է ձեռք բերել՝ 176 հատ գործարանային արտադրության մարտական փամփուշ, ինչը այս տարվա օգոստոսին հայտնաբերվել է նրա բնակարանում, եւ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Հիմա քրեական գործը դատարանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

scroll to top