Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «ժողովուրդ». Ապշեցնող փաստեր. ՀՀԿ-ի օրոք ՔԱԳՎ պետն ինքն իրեն պարգևատրել է ավելի քան երկու մլն դրամով

    «ժողովուրդ». Ապշեցնող փաստեր. ՀՀԿ-ի օրոք ՔԱԳՎ պետն ինքն իրեն պարգևատրել է ավելի քան երկու մլն դրամով

    «ժողովուրդ». Ապշեցնող փաստեր. ՀՀԿ-ի օրոք ՔԱԳՎ պետն ինքն իրեն պարգևատրել է ավելի քան երկու մլն դրամով
    Մարտ 16, 2019 9:30 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտված փաստերը պարզապես ապշեցնող են: Ընդ որում, այդ բացահայտումները վերաբերում են ՀՀԿ իշխանության տարիներին՝ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք ՔԱԳՎ նախկին պետի՝ Սերգեյ Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին:

    ՀՊ-ն պարզել է, որ 2017 թվականին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 2 մլն 683 հազար դրամի չափով, մինչդեռ նշված անձի պարգեւատրման լիազորությունները պատկանում են ՀՀ վարչապետին: Իսկ 2017 թվականի ընթացքում Ս. Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 5 մլն 371 հազար դրամ:

    Նկատենք՝ ամիսներ առաջ քննադատությունների ալիք բարձրացրեց Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների պարգեւատրումների փաստը, այնինչ նախկին իշխանության ներկայացուցիչներն ավելի անխնա կերպով են իրենք իրենց պարգեւատրել: Ու սա այն դեպքում, երբ, օրինակ, ՔԱԳՎ նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը պաշտոնը դադարեցնելիս հայտարարագրել էր 85 մլն դրամ 70 հազար դոլար»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top