Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի և փոխմարզպետի հարաբերությունները լարվել են

    «Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի և փոխմարզպետի հարաբերությունները լարվել են

    «Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի և փոխմարզպետի հարաբերությունները լարվել են
    Օգոստոս 10, 2018 9:11 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` վերջերս լարվել են Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանի եւ ՔՊ-ական փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը վերջերս խորհրդակցության է հրավիրել համայնքապետերին, որոնք ունեն բյուջեի ցածր կատարողական: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխմարզպետը գյուղապետերից պահանջել է հավաքագրել համայնքային բյուջեի եկամուտները եւ վերջնաժամկետ է սահմանել մինչեւ օգոստոսի 15-ը, որպեսզի ցուցանիշների էական բարելավում լինի: Հակառակ դեպքում, սպառնացել է սկսել անվստահության գործընթաց: Աթանեսյանի հանձնարարականը շատ ծանր են տարել ՀՀԿ-ական կամ ՀՀԿ հովանու ներքո աշխատած գյուղապետերը: Ավելին` նրանք փոխմարզպետի դեմ գանգատվել են ՀՅԴ-ական մարզպետ Սիմոնյանին, ում հետ աշխատել են նաեւ ՀՀԿ իշխանության տարիներին: Այս ամենի արդյունքում մարզպետի եւ փոխմարզպետի հարաբերությունները լարվել են: Սակայն ինքը` Գառնիկ Աթանեսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կտրականապես հերքեց մարզպետի հետ լարված հարաբերությունների մասին լուրը՝ որակելով սուտ»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top