Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Մամուլ » «Ժողովուրդ». Արկադի Ղուկասյանը նախագահի հավանական թեկնածուների շարքում է. ովքեր են թեկնածուները

    «Ժողովուրդ». Արկադի Ղուկասյանը նախագահի հավանական թեկնածուների շարքում է. ովքեր են թեկնածուները

    «Ժողովուրդ». Արկադի Ղուկասյանը նախագահի հավանական թեկնածուների շարքում է. ովքեր են թեկնածուները
    Դեկտեմբեր 27, 2017 8:36 Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոր Սահմանադրության պարագայում նախագահի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նաեւ ԼՂՀ նախկին նախագահ, այժմ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի անունը: Միայն թե Ղուկասյանը չի ցանկանում խոսել այդ թեմայով:

    Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց պարոն Ղուկասյանին: Սակայն նա` լսելով, որ իրեն լրագրող է զանգահարել, ասաց. «Ինձ մի զանգահարեք»,- եւ անջատեց հեռախոսը:

    Նշենք, որ նոր Սահմանադրությամբ նախագահը թեեւ համարվելու է պետության գլուխը, բայց լինելու է «անգլիական թագուհի», քանի որ շատ քիչ լիազորություններ են նրան վերապահված: Նոր նախագահի թեկնածուների շարքում շրջանառվում է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը, ով, սակայն, հայտարարել է, որ չի ցանկանում այդ պաշտոնը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top