Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Արտաշատի քաղաքապետարանում ավագանին դուրս է եկել համայնքապետի դեմ

    «Ժողովուրդ». Արտաշատի քաղաքապետարանում ավագանին դուրս է եկել համայնքապետի դեմ

    «Ժողովուրդ». Արտաշատի քաղաքապետարանում ավագանին դուրս է եկել համայնքապետի դեմ
    Օգոստոս 10, 2018 10:34 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետարանում թեժ մթնոլորտ է. ավագանին դուրս է եկել համայնքապետ Կարեն Բենիամինյանի դեմ: Արդյունքում, համայնքային կառավարումը երկու ամսից ավելի է՝ պարալիզացված վիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի ավագանու նիստերը չեն կայանում. ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում են: Այս տարվա ողջ ընթացքում ընդամենը երեք նիստ է գումարվել, որից երկուսը՝ արտահերթ: Հիմա ավագանու անդամները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Տեսակետ է շրջանառվում, որ Կարեն Բենիամինյանը այս պաշտոնին նշանակվել է Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրների անմիջական օգնությամբ եւ առաջնորդվում է նրանց հրահանգներով: Կարեն Բենիամինյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, թե ինքը հրաժարական չի ներկայացնի: «Շատ հստակ մենք մեր քայլերն ենք անում, մենք մեր աշխատանքին ենք: Ավագանու նիստի ժամանակը կգա, նորից հերթական նիստ կհրավիրենք, այդ ժամանակ կերեւա»,- ասել է նա»:

    Երևան Տոնավաճառ

    Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top