Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. ինչ է մանրամասնում նախարարը

    «Ժողովուրդ». Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. ինչ է մանրամասնում նախարարը

    «Ժողովուրդ». Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. ինչ է մանրամասնում նախարարը
    Օգոստոս 8, 2019 9:32 Լուրեր, Հասարակություն, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման դիմումներ են գրում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած աշխատակիցներն ահազանգեցին, որ ծանր գրաֆիկով են աշխատում եւ դրա դիմաց ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ, որով չեն կարողանում ընտանիք պահել:

    «Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատի աշխատակիցների դժգոհության մասին զրուցեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, որը հաստատեց, որ շատ հրդեհների պատճառով փրկարարներն արտակարգ իրավիճակում են աշխատել:

    «Ով ավել աշխատել է, նրանց հավելավճար տրվում է: Մենք կառավարության որոշման նախագիծը վերջացնում ենք, որ կարողանամ շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացնեմ: Բացի այդ, ամեն եռամսյակը մեկ աշխատավարձի չափով պարգեւատրում եմ տալիս: Համակարգը ճկուն է, գնահատվում են բոլոր աշխատողները», – վստահեցրեց նախարարը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    scroll to top