Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Մամուլ » «Ժողովուրդ». ԱԺ բակ մտնող մեքենաների ստուգման ռեժիմը խստացվել է

    «Ժողովուրդ». ԱԺ բակ մտնող մեքենաների ստուգման ռեժիմը խստացվել է

    «Ժողովուրդ». ԱԺ բակ մտնող մեքենաների ստուգման ռեժիմը խստացվել է
    Ապրիլ 14, 2018 11:01 Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքե­նաները:

    Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մե­քենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները եւ անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվու­թյուն է տվել: Եվ ահա, մեր տեղեկու­թյուններով, ԱԺ մուտք գործող բոլոր մե­քենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների մեքե­նաների տակը եւ համոզվելով, որ որեւէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տա­լիս մուտք գործել:

    Զարմանալի զուգադիպությամբ նման խիստ ռեժիմով ստու­գումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցու­թյան անդամներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տե­ղափոխել ԱԺ դահլիճ եւ ակցիա իրակա­նացրել:

    «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ստուգումների ռեժիմը խստացվել է` նպատակահարմարությունից ելնելով»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top