Գլխավոր Լուրեր «Ժողովուրդ». բարձրացել են հացի, ալյուրի, հացաբուլկեղենի, ձավարեղենի, թռչնամսի գները

«Ժողովուրդ». բարձրացել են հացի, ալյուրի, հացաբուլկեղենի, ձավարեղենի, թռչնամսի գները

5
0

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի, համեմատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հացը՝0.2 տոկոսով:

Սրան զուգահեռ թանկացել է նաեւ հացաբուլկեղենն ու ձավարեղենը: Մյուս կողմից՝  տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է:

Թռչնամսի շուկայում թանկացում արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնաճ:

Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300 դրամով: Նկատենք, որ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում:

Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաստան: Բայց, չնայած մեծ պահանջարկին, այն թանկանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: