Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցնելու պա­հանջով դատավորներ են դիմել դատարան

    «Ժողովուրդ». ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցնելու պա­հանջով դատավորներ են դիմել դատարան

    «Ժողովուրդ». ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցնելու պա­հանջով դատավորներ են դիմել դատարան
    Ապրիլ 20, 2019 10:12 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եվ հի­մա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտ­պանվելու հնարավորությունները:

    Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պա­հանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել:

    Եվ ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են՝ եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիա­զորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն»։

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top