Շաբաթ , 19 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Mostly Sunny
31°
Home » Լուրեր » «Ժողովուրդ». ԴԱՀԿ-ը կոնյակ է վաճառում

«Ժողովուրդ». ԴԱՀԿ-ը կոնյակ է վաճառում

Օգոստոս 11, 2017 8:54 Լուրեր, Հասարակություն, Մամուլ A+ / A-

ԴԱՀԿ

«ՀՀ արդարադատության նախարարու­թյան դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սկսել է կոնյակ­ներ վաճառել: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ը մասնավո­րապես վաճառում է ոչ միայն 6, 15, 29, այ­լև 30 տարվա հնեցման կոնյակի սպիրտ:

Վաճառքի հանված կոնյակը ընդհանուր 200 հազար լիտր է: Օրինակ՝ 15 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրը ԴԱՀԿ-ը վաճառում է 1380 դրամով: Իսկ ահա 29 տարվա հնեցված կոնյակի սպիր­տի մեկ լիտրն արժի 3486 դրամ:

«Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ի կող­մից վաճառքի հանված կոնյակները գրա­վադրված են առևտրային բանկերից մե­կում: Ենթադրվում է, որ կոնյակի արտադ­րությամբ զբաղվող ընկերությունը սնան­կացել է, իսկ կոնյակները պարտքի դի­մաց մնացել են բանկում, ինչի վաճառքով էլ հիմա սկսել է զբաղվել ԴԱՀԿ-ը»,- գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top