Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Մամուլ » «Ժողովուրդ». Դատարանն արդարացրել է բանակում չարաշահումներ արած բարձրաստիճան պաշտոնյային

    «Ժողովուրդ». Դատարանն արդարացրել է բանակում չարաշահումներ արած բարձրաստիճան պաշտոնյային

    «Ժողովուրդ». Դատարանն արդարացրել է բանակում չարաշահումներ արած բարձրաստիճան պաշտոնյային
    Ապրիլ 14, 2018 10:58 Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ բարձրաստիճան սպայական կազմում եղան պաշտոնանկություններ, նաեւ ձերբակալություններ: Մասնավորապես ձերբակալվեցին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, որը ազատվել էր ՊՆ սպառազինության վարչության պետի պաշտոնից, նույն վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը:

    Նրանք կասկածվում էին իշխանությունը չարաշահելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով:

    «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց այդ քրեական գործով անցնողներից միայն Արմեն Մարգարյանն է հայտնվել դատարանում ամբաստանյալի աթոռին: Սակայն առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է: Մեղադրող դատախազն էլ դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում եւ հաղթել. գործը նորից ուղարկվել է քննության առաջին ատյանի դատարան:

    Սակայն հիմա էլ ամբաստանյալի պաշտպաններն են վերաքննիչի վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարանում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top