Երկուշաբթի , 24 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 554.00   Վաճառք` 562.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 492.00   Վաճառք` 510.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 613.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.90   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Partly Cloudy
30°
Home » Մամուլ » «Ժողովուրդ». «Ֆլեշի Բարսեղին» թալանողը դատապարտվեց, գործարարը դժգոհ է մնացել

«Ժողովուրդ». «Ֆլեշի Բարսեղին» թալանողը դատապարտվեց, գործարարը դժգոհ է մնացել

Ապրիլ 21, 2017 8:51 Մամուլ A+ / A-

default (2)

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանողը դատապարտվեց ազատազրկմամբ 5 տարի ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մարտի 22-ին գրել էր, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար:

Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, ե՛ւ Կոստանյանը, ե՛ւ Վարդանյանը կալանավորվել էին: Գրել էինք, որ Կոնստանտին Կոստանյանը խոստովանել էր իր մեղքը եւ խնդրել դատարանից, որպեսզի իր մասով հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթանա արագացված:

Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին, ըստ էության, չի բավարարում, որ Կոնստանտին Կոստանյանն ազատազրկման է դատապարտվել, եւ նա այս օրերին դիմել է դատարան՝ պահանջելով, որ Կոնստանտին Կոստանյանը վերադարձնի իրենից հափշտակված գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top