Գլխավոր Լուրեր «Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի եղբոր հրաժարականն անսպասելի է եղել

«Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի եղբոր հրաժարականն անսպասելի է եղել

1
0

«Ինչպես հայտնի դարձավ, երեկ հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս հրաժարականի դիմում ներկայացնելուց 2 ժամ հետո մեզ լուրեր հասան, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև նրա եղբայրը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը: Ավելի ուշ եղավ նաև ՀՀ նախագահի հրամանագիրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ լուրեր հասան, որ Արզուման Հարությունյանին որևէ մեկը չի ստիպել դուրս գալ համակարգից, այլ վերջինս բավականին անսպասելի կերպով եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել և այն ներկայացրել ղեկավարներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: