Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Մամուլ » «Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի նստավայրը հայտնի է

    «Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի նստավայրը հայտնի է

    «Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի նստավայրը հայտնի է
    Մարտ 14, 2018 9:05 Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց այդպես էլ չվաճառված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքում:

    «Ժողովուրդ» օրաթերթը դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից փորձեց պարզել տեղեկությունը, ի պատասխան` նա ասաց. «Ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով կանցնի իր գործառույթների իրականացմանը, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում»:

    Հիշեցնենք, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից դեռ փետրվարին հայտնել էին, որ նախարարության` աճուրդի հանված շենքը այդպես էլ 6 ամիսների ընթացքում գնորդ չունեցավ, եւ արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել շենքի աճուրդային գործընթացը: Ստացվում է, որ իրականում շենքի աճուրդը կասեցվել է նորաստեղծ ԲԴԽ-ին համապատասխան տարածքով ապահովելու համար»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top