Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Գեղարքունիքում ձնահյուսի տակ մահացած զինծառայողը գնացել էր ձեռնոցի հետևից

    «Ժողովուրդ». Գեղարքունիքում ձնահյուսի տակ մահացած զինծառայողը գնացել էր ձեռնոցի հետևից

    «Ժողովուրդ». Գեղարքունիքում ձնահյուսի տակ մահացած զինծառայողը գնացել էր ձեռնոցի հետևից
    Դեկտեմբեր 1, 2018 10:18 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Մհեր Հովսեփյանի մահվան դեպքից:

    Երևան Տոնավաճառ

    Ըստ թերթի տեղեկությունների՝ Մհեր Հովսեփյանը դիրքում է եղել, սակայն քամին քշել է նրա ձեռնոցը: Այդ ժամանակ նրան հորդորել են ձորին մոտ չգնալ՝ նշելով. «Ձեռնոցդ քամին քշեց տարավ, պետք չէ վտանգի ենթարկես քեզ, գնաս ձեռնոցի հետևից»:

    Բայց, ցավոք, Մհեր Հովսեփյանը մտածել է, թե վտանգ չկա, և մոտեցել է ձորին, ինչի ժամանակ ձյան թառը (բլրակը) քանդվել է, իսկ զինվորն ընկել է ձորը:

    Հովսեփյանը 24 տարեկան էր, ամուսնացած էր և ուներ մեկ երեխա:

    ՊՆ N զորամասի զինծառայող Մհեր Հովսեփյանը կորել էր: Նրան մի քանի օր շարունակ փնտրում էին: Նոյեմբերի 29-ին զինծառայողին գտան մահացած:


    Նման թեմաներ

    scroll to top