Ուրբաթ , 26 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». ՀՔԾ-ում գոհ չեն Սերժ Սարգսյանի ցուցմունքներից, նրան հուշել են. մանրամասներ

    «Ժողովուրդ». ՀՔԾ-ում գոհ չեն Սերժ Սարգսյանի ցուցմունքներից, նրան հուշել են. մանրամասներ

    «Ժողովուրդ». ՀՔԾ-ում գոհ չեն Սերժ Սարգսյանի ցուցմունքներից, նրան հուշել են. մանրամասներ
    Փետրվար 9, 2019 10:09 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ինչպես հայտնի է, մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ում երկու անգամ հարցաքննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

    Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին նրա հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին հանգիստ է եղել, գերադասել է որեւէ էական բան չխոսել: Ի դեպ, երբ քննիչը Սերժ Սարգսյանին հարցեր է տվել, պատասխանները հիմնականում հուշել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:

    Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանի տված ցուցմունքները նախաքննական մարմնին այդքան էլ չեն գոհացրել, քանի որ, որպես այդպիսին, նա էական խոսք չի ասել: Դատելով իրավիճակից` չի բացառվում, որ նախաքննական մարմինը Սերժ Սարգսյանին կրկին հրավիրի հարցաքննության»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top