Հինգշաբթի , 17 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Ինչպես է ընդդիմադիր ԵԿՄ-ականը հայտնվել ՀՀԿ ցուցակում, հիմա էլ՝ «Մենք» դաշինքում

    «Ժողովուրդ». Ինչպես է ընդդիմադիր ԵԿՄ-ականը հայտնվել ՀՀԿ ցուցակում, հիմա էլ՝ «Մենք» դաշինքում

    «Ժողովուրդ». Ինչպես է ընդդիմադիր ԵԿՄ-ականը հայտնվել ՀՀԿ ցուցակում, հիմա էլ՝ «Մենք» դաշինքում
    Նոյեմբեր 14, 2018 8:35 Լուրեր, Մամուլ A+ / A-

    ««Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կազմած «Մենք» դաշինքով պատգամավորի թեկածու է առաջադրվելու նաեւ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, որ նախկինում Երեւանի ավագանու անդամ էր ընտրվել ՀՀԿ ցուցակով:

    Ընդ որում, նա նախկին իշխանությունների՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված է եղել այն դեպքում, երբ միաժամանակ հանդիսացել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կետիկյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, ասել է. «Ես որտեղ էլ լինեմ, ներկայացնում եմ երկրապահն ու երկրապահին հուզող հարցերը: Եղել եմ նաեւ Աժ պատգամավոր եւ 2 անգամ ավագանու անդամ եւ միշտ էլ երկրապահին եմ ներկայացրել: Այստեղ որեւէ հակասություն չկա, որովհետեւ ԱԺ-ում ազատամարտիկներին հուզող հարցերով պետք է մշտապես զբաղվել»:

    Կետիկյանը նաեւ հաստատել է, որ ինքը «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top