«2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շրջադարձի, այդ գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ մինչեւ հիմա դիրքորոշում չի հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այնինչ հիմա շատերը սպասում են հենց Տեր-Պետրոսյանի խոսքին թեկուզ այն պատճառով, որ նա այս գործի պահանջատերերից է՝ մարտի 1-ն արվեց հենց նրա դեմ: Ու բացի այդ, իր հարցազրույցում Տեր-Պետրոսյանի ուղղությամբ սլաքներ ուղղեց Ռոբերտ Քոչարյանը` նաեւ հենց նրան մեղադրելով բանակի ներգրավման մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին մեկնաբանություն ստանալու համար, թե ինչու է առաջին նախագահը դեռեւս լռում, եւ երբ կարող ենք սպասել նրա կողմից որեւէ հայտարարության: «Տեր-Պետրոսյանը խոսում է, երբ ինքն ասելիք ունի: Երբեք ինքը չի լռել: Հենց ինքն ունենում է ասելիք, ինքն անպայման դրա մասին խոսում է: Մենք` Կոնգրեսով բազմիցս խոսել ենք այդ հարցերի վերաբերյալ, նաեւ սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքների մասին, եւ դա նաեւ արտացոլում է նախագահի մոտեցումը: Իսկ Տեր-Պետրոսյանը երբ հարմար գտավ, դրա մասին անպայման կխոսի»,- մեկնաբանեց նա»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Մամուլ
- «Ժողովուրդ» . Գարեգին Բ-ն կհեռանա․ հայտնի է նրա իրավահաջորդը
Սիլվա Համբարձումյանն ու Արամ Հարությունյանի գործով հիմնական վկան առերեսվել են
- «Փաստ». Գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել
Մովսես Հակոբյանը հարցաքննվել է
- «Փաստ». Ո՞վ կփոխարինի Ռուբեն Ջաղինյանին
Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն. Հանդիպման վայրն էլ գրեթե հայտնի է
Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է եղել. Երրորդ նախագահը կարող է եւ կալանավորվել
Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի․ Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը ՀՅԴ-ին
- «Փաստ». Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով
Զինծառայողի մահվան դեպքի մանրամասները