Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Մամուլ » «Ժողովուրդ». Ինչու քաղաքացիներին նույնականացման քարտեր չեն տրամադրվում

    «Ժողովուրդ». Ինչու քաղաքացիներին նույնականացման քարտեր չեն տրամադրվում

    «Ժողովուրդ». Ինչու քաղաքացիներին նույնականացման քարտեր չեն տրամադրվում
    Մարտ 13, 2018 8:54 Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տեւական ժամանակ է` դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը: Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զույցում հայտնել է, որ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը դադարեցվել է ժամանակավորապես: «Մրցույթ է հայտարարվել, եւ այս պահին այն գործընթացում է: Խնդրանք քաղաքացիներին` ըմբռնումով մոտենալ հարցին: Մոտ երկու-երեք ամսից կշարունակվի ID քարտերի տրամադրումը»,- նշել է պաշտոնյան: Նկատենք, որ ստեղծված իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար առողջապահական համակարգի վերջին նորամուծությունների հետ կապված:

    Բանն այն է, որ նույնականացման քարտերը արդեն պարտադիր գործում են առողջապահության ոլորտում. էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգին միացած հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում քաղաքացիներին գրանցում են բացառապես նույնականացման քարտի առկայությամբ (շուտով նաեւ ատամնաբույժի մոտ գնալիս պարտադիր կլինի այն):

    Ու ստացվում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն այդ քարտերից, հիվանդանալու, հետեւաբար նաեւ դեղատուն գնալու, դեղ գնելու իրավունք պարզապես չունեն: Թեեւ վիզաների վարչության պետ Բիչախչյանը պնդում էր, որ առողջապահության նախարարությունը էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար պահանջվող նույնականացման քարտերի պարտադիր ներկայացնելու պահանջը հետաձգել է մինչեւ սեպտեմբերի 1-ը, բայց մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ պոլիկլինիկաներում մարդկանցից միայն ID քարտ են ուզում՝ գրանցելու համար:
    «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այսօր ՀՀ-ում նույնականացման քարտ ունի ավելի քան 970 հազար քաղաքացի, ու սա այն դեպքում, երբ ՀՀ մշտական բնակչությունը պաշտոնական տվյալներով 2 մլն 972.9 հազար հոգի է: Այսինքն՝ ավելի քան 1 մլն մարդ այս պահին ID քարտ, հետեւաբար նաեւ հիվանդանալու եւ ամենակարեւորը՝ բուժվելու իրավունք չունի»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top