Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Իրավական հարցի քաղաքական նրբերանգները. Դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞

    «Ժողովուրդ». Իրավական հարցի քաղաքական նրբերանգները. Դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞

    «Ժողովուրդ». Իրավական հարցի քաղաքական նրբերանգները. Դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞
    Դեկտեմբեր 5, 2018 9:10 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, կկալանավորվի՞, թե՞ ոչ: ՀՀ վերաքննիչ դատարանում հինգ օր շարունակ դռնփակ նիստում ընթանում էր այս հարցի քննությունը, որին որպես մեղադրող կողմ մասնակցում էր անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

    Երևան Տոնավաճառ
    Քոչարյանի փաստաբանները դիմել են նաև նախկին նախագահի խափանման միջոցի ընտրության հարցը ՍԴ քննության ուղարկելու միջնորդությամբ, քանի որ, ըստ նրանց, գործ ունենք Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության դրույթի հետ: Մինչդեռ դատախազությունը պնդում է՝ անձեռնմխելիությունը բացարձակ չէ, Քոչարյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս դուրս է եկել Սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակներից, և, վերջապես, ազատության մեջ մնալով` նախկին նախագահը կարող է թաքնվել քննությունից, իր դիրքն ու հեղինակությունն օգտագործել նախաքննությանը խոչընդոտելու, վկաների նկատմամբ ազդեցություն գործադրելու համար: Որքան էլ ներկայացված խնդիրը բացառապես իրավական տիրույթում է, հաշվի առնելով քրեական գործի բնույթը, Ռոբերտ Քոչարյանի անձը, պետք է արձանագրենք՝ հարցը, այնուամենայնիվ, քաղաքական նշանակություն ունի: Եվ այդ առումով պատահական չէ, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը դատարանը որոշելու է դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր առաջ: Միգուցե զուգադիպություն է, միգուցե՝ ոչ: Ամեն դեպքում, սպասենք դատարանի որոշմանը` միաժամանակ արձանագրելով, որ նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքը դեռ չի մեղմվել:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top