Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » editorial » «Ժողովուրդ». Կարամելի Հարութը ցանկացել էր հենց տեղում ինքնասպան լինել. պատճառը 4 մլն դոլար պարտքն է. մանրամասներ

    «Ժողովուրդ». Կարամելի Հարութը ցանկացել էր հենց տեղում ինքնասպան լինել. պատճառը 4 մլն դոլար պարտքն է. մանրամասներ

    «Ժողովուրդ». Կարամելի Հարութը ցանկացել էր հենց տեղում ինքնասպան լինել. պատճառը 4 մլն դոլար պարտքն է. մանրամասներ
    Հոկտեմբեր 9, 2018 9:02 editorial, Կինո, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպից:

    Մեզ հասած տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Կարապետյանը սկսել է հայհոյանքներով խոսել եւ պահանջել 4 մլն դոլար պարտքը: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո Ղարագյոզյանը հանել է ատրճանակը, հնչել է կրակոց:

    Տեսնելով արյունաքամ Կարապետյանին՝ Ղարագյոզյանը ցանկացել է տեղում ինքնասպան լինել, սակայն ներկաներից մեկ այլ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի թողել: Ղարագյոզյանը հեռացել է:

    Երբ իրավապահները հասել են դեպքի վայր եւ իմացել են, թե ով է կրակողը, եւ անգամ ցանկացել է հենց ռեստորանում ինքնասպան լինել, անմիջապես գործի են անցել եւ փնտրել Հ. Ղարագյոզյանին:

    Նախ գնացել են նրա տուն, հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր տեսականորեն լինել, սակայն չեն գտել նրան: Միայն հաջորդ օրը` առավոտյան, նա գտնվեց իրեն պատկանող քարի արտադրամասում՝ ինքնասպան եղած»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    scroll to top