Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » «Ժողովուրդ». Կարմիր գծերի համար տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում տուգանքը 5000-ից կդառնա 3000 դրամ

    «Ժողովուրդ». Կարմիր գծերի համար տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում տուգանքը 5000-ից կդառնա 3000 դրամ

    «Ժողովուրդ». Կարմիր գծերի համար տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում տուգանքը 5000-ից կդառնա 3000 դրամ
    Մայիս 15, 2019 10:27 editorial, Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Երեւանի ավագանու որոշմամբ՝ կայանատեղիում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի:

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախագիծ են մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի՝ կնվազեցվի տուգանքի չափը, այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ:

    Նշենք, որ Երեւանի ավագանին, սկսած 2012 թվականից, սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կայանատեղիում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաեւ անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե, որից հետո կիրառվում էր տուգանք՝ 5 հազար դրամի չափով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top