Գլխավոր Լուրեր «Ժողովուրդ». «Կարող է` զորացրվեմ. Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու». Օգանովսկին դեռ կկողմնորոշվի

«Ժողովուրդ». «Կարող է` զորացրվեմ. Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու». Օգանովսկին դեռ կկողմնորոշվի

3
0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` առաջիկայում հրաժարական կներկայացնի ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին:

Ըստ տեղեկությունների` վերջինիս առաջիկայում պետք է հարցաքննեն նաեւ 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Ս. Կարապետյանից, որը հայտարարեց. «Ես դեռ կկողմնորոշվեմ, կասեմ: Դեռ հրաման չկա: Կարող է` զորացրվեմ: Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու…»:

Իսկ մարտի 1-ի հարցաքննության մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցից Կարապետյանը հանկարծակի վրդովվեց, ինչ-որ անհասկանալի բառեր ասաց ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն տեւական ժամանակ փորձում է Օգանովսկուն հրավիրել հարցաքննության, սակայն նա լռելյայն շրջանցել է թեման, իսկ բերման ենթարկել իրավապահները չեն ուզեցել՝ հաշվի առնելով փաստը, որ նա ոչ թե ՀՀ, այլ Արցախի Հանրապետության զինվորական պաշտոնյա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: