Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Մամուլ » «Ժողովուրդ». Քառօրյա պատերազմից հետո հեռացված պաշտոնյային վերադարձրել են ՊՆ

    «Ժողովուրդ». Քառօրյա պատերազմից հետո հեռացված պաշտոնյային վերադարձրել են ՊՆ

    «Ժողովուրդ». Քառօրյա պատերազմից հետո հեռացված պաշտոնյային վերադարձրել են ՊՆ
    Փետրվար 13, 2018 8:36 Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց. Սերժ Սարգսյանն այսպես փորձում էր մեղմել հանրային դժգոհությունները, քանի որ պատերազմի ժամանակ ի հայտ եկան նրանց ղեկավարած ոլորտներում բացահայտված թերությունները: Պաշտոնանկ արվածների թվում էր նաեւ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

    Սակայն պարզվում է` նա երկար ժամանակ չմնաց գործազուրկ: Դեռ ավելին` շնորհիվ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերությունների` նա որոշ ժամանակ անց վերադարձել է զինված ուժեր: Նրան նշանակել են «չերեւացող» պաշտոնի:

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ Կարապետյանը կոնկրետ ի՞նչ է աշխատում, սակայն ՊՆ-ից արդեն մի քանի օր է` համառորեն փորձում են չպատասխանել` սկզբում խնդրելով գրավոր հարցում ուղարկել, իսկ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետից հետո նշեցին, թե այդ տեղեկությունը պարզելու համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր: Ժպիտ առաջացնող պահվածք»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top