Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Լուրեր » «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին անազատության մեջ թողած դատավորը` Վճռաբեկի նախագա՞հ

    «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին անազատության մեջ թողած դատավորը` Վճռաբեկի նախագա՞հ

    «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին անազատության մեջ թողած դատավորը` Վճռաբեկի նախագա՞հ
    Հունիս 12, 2018 10:30 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Բարձրագույն դատական խորհրդում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում տարաձայնություններ են: Դատարանի նախագահի 15 թեկնածուների ընտրության ժամանակ ձայները բաշխվել է այնպես, որ երկուական քվե (իսկ դա եղել է առավելագույն քվեն) ստացել են դատավորներ Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը:

    Արդեն հաջորդ փուլում Ասատրյանը ստացել է 3, Ավետիսյանը՝ 4 ձայն: Միայն թե, նկատենք, որ ԱԺ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու համար ԲԴԽ-ում թեկնածուն նախ պետք է հավաքի 6 քվե: Չի բացառվում՝ հենց Սերժիկ Ավետիսյանն էլ արդեն երրորդ փուլում ստանա 6 քվեն, միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատական համակարգում արդեն խոսակցություններ են սկսվել, թե ինչպես կարող է Ավետիսյանը զբաղեցնի այդ կարեւոր պաշտոնը, եթե ժամանակին վերաքննիչ դատարանում նա եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 1-ի դեպքերով շինծու քրեական գործը քննած դատավորներից մեկը:

    Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը 2010թ. անփոփոխ էր թողել Փաշինյանի դատավճիռը` նրան 7 տարվա ազատազրկման դատապարտելու մասին»:

    Նման թեմաներ

    scroll to top