Հինգշաբթի , 25 Մայիս 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 482.13   
  •  EUR   Առք` 534.00   Վաճառք` 544.00   ՀՀ ԿԲ` 538.83   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 493.48   
  •  GBP   Առք` 614.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 625.95   
  •  RUB   Առք` 8.47   Վաճառք` 8.67   ՀՀ ԿԲ` 8.55   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 200.47   
outputra5huxgif
Mostly Sunny
18°
Home » Մամուլ » «Ժողովուրդ». Նոր մանրամասներ ՀՀԿ-ի «ռազբորկաներից»

«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ՀՀԿ-ի «ռազբորկաներից»

Ապրիլ 19, 2017 8:59 Մամուլ A+ / A-

galust-sahakyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀԿ ներքին «ռազբորկաներից» որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այն, որ ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանի նախագահ, արդեն իսկ պարզ է, բայց Սահակյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականում է, ինչը նշանակում է, որ ԱԺ ներկայիս նախագահը հնարավորություն ունի հարոջդ խորհրդարանում լինել պատգամավոր:

Ըստ մեր տեղեկությունների՝ Գալուստ Սահակյանին շատ ջերմորեն ու հարգալից առաջարկվել է շարունակել մնալ ՀՀԿ-ի ավագների խորհրդի նախագահ եւ հրաժարվել իրեն հասանելիք մանդատից, պատճառաբանելով, որ Սահակյանը երկար տարիներ է Ազգային ժողովում է եւ այս անգամ կարող է իր տեղը զիջել ուրիշներին: Մանավանդ, որ որդին՝ Արման Սահակյանը, եւս պատրաստվում է դառնալ պատգամավոր: Այս փաստարկը եւս Սահակյանի առջեւ դրվել է եւ նկատվել, որ «տնից երկու պատգամավոր լինելը ճիշտ չէ»:

Սակայն Սահակյանին համոզել չի հաջողվել, նա համառորեն պնդել է, որ ուզում է լինել 6-րդ գումարման ԱԺ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top